Նեկտար հանգստյան տունը գտնվում է գեղատեսիլ Ստեփանավանում՝
Ավետիսյան 43/1 հասցեում շրջապատված սաղարթախիտ անտառներով:
Հանգստյան տունը առաջարկում է հարմարավետ 11 համարներ՝
որից 4-ը երկսենյականոց, 7-ը մեկսենյականոց:
4 համարներն ունեն գեղեցիկ տեսարանով բաց պատշգամբներ:
Հանգստյան տունը առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
սրճարան, սեղանի թենիս, հեծանիվ, Wi-Fi,մշտական տաք և սառը ջուր, հեռուստացույց, ավտոկայանատեղի,
բակում՝ եղևնիների տակ, մաքուր օդին հանգիստը վայելելու համար նախատեսված գոտի:
Բարի գալուստ Ստեփանավանի գեղատեսիլ և գողտրիկ վայրերից մեկը` Նեկտար հանգստյան տուն, որը շրջապատված է սաղարթախիտ անտառներով
Հանգստյան տանը յուրաքանչյուր այցելու հնարավորություն կունեա մասնակցել էքսկուրսիաների և արշավների դեպի մոտակա տեսարժան վայրերը
Մտավոր աշխատանքով զբաղված մարդիկ ավելի շատ կարիք ունեն ակտիվ, քան պասսիվ հանգստի։