ՍՈՃԻՆԵՐԻ ՓՈՇՈՏՈՒՄ

Գարնան վերջին Լոռվա մարզում տեղի է ունենում սոճիների փոշոտումը՝ անգնահատելի օգուտ ներկայացնելով մեր առողջության համար: Կարծում ենք՝ շատերը նկատած կլինեն բաց դեղին փոշին, որը հայտնվում է սոճիների շրջակայքում՝ օդում կամ գետնի վրա, և քչերը միայն կարող են կռահել, թե այս միկրոսկոպիկ փոշեհատիկները ինչպիսի բնական առողջարար միջոց կարող են հանդիսանալ մեզ համար:

Սոճու փոշին ունի կազդուրիչ հատկություն և բարելավում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը : Այն պարունակում է լայն սպեկտրի վիտամիններ և միներալներ, այդ թվում՝ վիտամին A β-կարոտին, B1, B2, B3, B6, ֆոլաթթու, վիտամին D, վիտամին E, ինչպես նաև բազմաթիվ հանքային նյութեր և ամինաթթուներ: Կան կարծիքներ, որ սոճու փոշին կարող է նպաստել մարդու շնչառական համակարգի, էնդոկրին համակարգի բարելավմանը, նվազեցնել ցավազգացողությունը, կարգավորել արյան մեջ խոլեստերինի պարունակությունը: Շնորհիվ իր այս հատկանիշների սոճու փոշին լայն կիրառություն ունի բուսաբուժության մեջ, և ծառայում է որպես մի շարք դեղամիջոցների հումք:

«Նեկտար» հանգստյան տունը գտնվում է սոճիների անտառի մեջ, որտեղ շուտով կսկսվի սոճիների փոշոտումը (մայիս – հունիս): Անտառում դուք կարող եք ոչ միայն հաճելի զբոսնել` շնչելով առողջարար օդը, այլև հանգստանալ հատուկ տաղավարներում, գողտրիկ անկյուներում տեղադրված նստարաններին և ցանցաճոճերին: